News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կրթություն ստանալու հարցում օգնում է ոչ թե տաղանդը, այլ փողերը՝ պարզել են Նյու Յորքի համալսարանի հետազոտողները։ Ըստ նրանց՝ հարուստ ընտանիքներից ուսանողներն ավելի հաճախ են ավարտում ուսումը, քան աղքատ ընտանիքներից ուսանողները՝ անգամ եթե վերջիններս ավելի տաղանդավոր են։ Արդյունքները հրապարակվել են Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կայքում՝ տեղեկացնում է Gazeta-ն։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան միլիոն երիտասարդների գենետիկ տվյալները եւ պարզել, թե նրանցից քանիսն ունեն բարձր առաջադիմության հետ կապված գեներ։ Հետո նրանք պարզել են՝ ինչպիսին են եղել նրանցից յուրաքանչյուրի հաջողությունները քոլեջում, եւ ինչ եկամուտներ է ունեցել նրանց ընտանիքը։ Պարզվել է, որ ընդունակ, բայց աղքատ ուսանողների միայն 24 տոկոսն է ավարտել քոլեջը, իսկ հարուստ ուսանողների՝ 63 տոկոսը։

«Եթե դուք միջոցներ չունեք, անգամ ընդունակ երեխաները ստիպված են լինում բախվել լուրջ խնդիրների։ Նրանց պոտենցիալը կորչում է։ Դա վատ է թե՛ նրանց, թե՛ տնտեսության համար»,- ընդգծել են հետազոտության հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ