News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը պետք է երկխոսության եւ զգաստացման հարթակ մնա: Այս մասին Երեւանում ելույթ ունենալով ՖՄԿ-ի 17-րդ գագաթաժողովին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք ապրում ենք տարբեր կլիմաներում, հավատում ենք տարբեր աստվածների, տարբեր երգեր ենք երգում: Մեր միջեւ նաեւ վերքեր են եղել, որոնք նոր են սկսել ապաքինվել: Մենք այնքան տարբեր ենք, բայց միեւնույն ժամանակ համախմբված ենք: Մեզ միավորում է լեզուն եւ այդ լեզուն մեզ բոլորիս է պատկանում», - նկատեց Մակրոնը:

Ըստ նախագահի, ՖՄԿ-ի անդամների միջեւ կապն իրականանում է ոչ միայն լեզվի միջոցով, այլեւ աշխարհի տեսլականի, հույսի, խաղաղության ցանկության, եղբայրության, արդարության շնորհիվ:

Մակրոնը հիշեցրեց, որ գագաթաժողովն անցկացվում է կարեւոր պահի:

«Մենք աշխարհում հսկայական փոփոխություններ ենք տեսնում: Սուտ, ատելության քարոզչություն: Այն բոլոր կանոնները, որոնց շուրջ մենք միավորվել էինք վերջին տասնամյակներում, այլեւս չեն գործում: Մարդու արժանապատվությունը, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարությունը, ամեն ինչ հարցականի տակ է դրվում բոլոր մայրցամաքներում», - ասաց Մակրոնը:

 «Ի՞նչ կարող ենք մենք անել: Սթափեցնող մթնոլորտ ստեղծել: Մենք ինչ-որ պատճառներով սկսել ենք ընդունել անարդարությունը: ՖՄԿ-ն պետք է դառնա այն վայրը, որտեղ զգաստացում է իշխում: Առանց դատարկ խոսքերի: Նրանց շրջանում չկա մարդ, ով կամք ու կանոններ, ժողովրդավարության սկզբունքներ կթելադրեր: Ես ինձ էլ նկատի ունեմ, որովհետեւ Ֆրանսիան հաճախ արել է այդ», - նկատեց նախագահը, հավելելով, որ այսօրվանից մինչեւ Թունիսի գագաթաժողովը ՖՄԿ-ի կարգախոսը պետք է դառնա  «երիտասարդության սրտեր վերադարձը»:

Նախագահն առաջարկեց իսպանախոս երկրների օրինակով ստեղծագործ ֆրանկոֆոնների կազմակերպություն ստեղծել: «Մեր մշակույթի նախարարն աշխատում է այդ ուղղությամբ», - նշեց Մակրոնը: Մեկ այլ նախաձեռնությունը վերաբերում էր նոր բառարանների ստեղծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ