News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը ներկայացել է զոլավոր գուլպաներով:

Չնայած Թրյուդոյի տաբատի երկարությունը թույլ չէր տալիս գուլպաները հստակ տեսնել, NEWS.am-ի խցիկն, այնուամենայնիվ, արձանագրեց Կանադայի վարչապետի հագուստի այդ մասը: Այս անգամ գուլպաները գորշ շերտագծերով էին՝ գորշ կոստյումի երանգին համապատասխան:

Ինչպես հայտնի է, Կանադայի վարչապետը հռչակվել է իր՝ հաճախ էքստրավագանտ գուլպաներով:

«Բլումբերգի» բիզնես համաժողովին եւ Goalkeepers 2017-ի համար Մելինդա Գեյթսի հետ հարցազրույցին Թրյուդոն ներկայացել էր «Աստղային պատերազմներից» Չուբաքայի պատկերով գուլպաներով: «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը՝ բազմագույն շերտագծերով գուլպաներով: Մոնրեալում Իռլանդիայի վարչապետ Էնդ Քենիին դիմավորել էին  «Աստղային պատերազմներից» R2-D2 եւ C-3PO դրոիդները՝ Թրյուդոն մայիսի 4-ն այսպես է նշել, որը համարվում է «Աստղային պատերազմների» օրը: Խաչաձեւված ոսկորներով գանգեր՝ Դավոսի համաժողովում: Սակայն առավել մեծ արձագանք էին առաջացրել բադիկներով գուլպաները:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ