News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թեհրանում Գերմանիայի դեսպան Միխայել Կլոր-Բերխտոլդը կանչվել է Իրանի ԱԳՆ Գերմանիայում իրանցի դիվանագետ Ասադոլի Ա.-ի ձերբակալման եւ ավելի ուշ նրան Բելգիա արտահանձնելու որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հաղորդում է  ԻՌՆԱ-ն:

Նրա պնդմամբ, դիվանագետի նկատմամբ Բեռլինի գործողությունները իրականացվել են «Իրանի թշնամիների դավադրության» շրջանակներում եւ տեղավորվում են Թեհրանի եւ Եվրոպայի հարաբերությունների զարգացման տրամաբանությունում:

Իրանական կողմը պնդում է Ասադոլի Ա.-ի շուտափույթ ազատման մասին, ընդգծել է Կասեմին:

 «Ընդգծվել է, որ Իրանն իրեն իրավունք  է վերապահում հետաքննել այդ գործը եւ պատշաճ ժամանակում անհրաժեշտ որոշում կայացնել», -եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Գերմանիայում Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման հետաքննության գործով Վիեննայից իրանցի դիվանագետը ձերբակալվել էր: Դիվանագետը մեղադրվում է Մոջահեֆին է-հալք ահաբեկչական կազմակերպության կողմից համաժողովի մասնակիցների դեմ ահաբեկչության նախապատրաստման մեջ ներգրավվածության համար:

Բամբերգի  Գերագույն դատարանը հոկտեմբերի 1-ին որոշել էր Բավարիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալված 46-ամյա իրանցուն արտահանձնել Բելգիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ