News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ կառավարության եւ միջազգային ու հայաստանյան կազմակերպությունների համատեղ ջանքերով կյանքի կոչված երկու գյուղատնտեսական մասնագիտացված կենտրոնների պաշտոնական բացումը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) ֆինանսավորմամբ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի ու «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI/ԱՐԴԻ) ծրագրի  եւ CARD հիմնադրամի համագործակցության շրջանակում Աչաջուր համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Մասնագիտացված կենտրոնն ուղղված է ոչ միայն Տավուշում խաղողագործության (այգիների աճեցում եւ կառավարում) զարգացմանը, այլեւ նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների եւ ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը Հայաստանում:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (PRP) ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը Սպասարկման կենտրոնին կից հիմնել է նաեւ Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս: Այն հարթակ կհանդիսանա խաղողագործության եւ գինեգործության ոլորտի արդի տեխնոլոգիաների եւ  միջազգային փորձի կիրառման եւ տարածման  համար:

Կենտրոնի տեխնիկան ապահովել է ԱՐԴԻ ծրագիրը, իսկ նախաձեռնության տեխնիկական աջակցությունը ցուցաբերվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը:

Նորաբաց այս երկու կենտրոնները միտված են զարգացնելու խաղողագործությունը, գինեգործությունը եւ տուրիզմը Տավուշի մարզում։ CARD հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտի հետ` ֆիլոքսերադիմացկուն խաղողի տնկանյութի համատեղ արտադրության նպատակով մասնագիտական աջակցության տրամադրման շուրջ։ Այս գործընթացը ֆինանսավորվում է նաեւ Պեռնո Ռիկար խմբի Երեւանի կոնյակի գործարանի կողմից:

Երկու կենտրոնների հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ