News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր մեզանից շատերը օգտագործում են բաց, հասանելի եւ ազատ համացանցը, առանց որի մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը։ Սակայն ամենեւին էլ փաստ չէ, որ համացանցը կմնա այդպիսին նաեւ ապագայում, հատկապես եթե մենք՝ օգտատերերս, ձեռքներս ծալած նստենք, պնդում է Ինտերնետային հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնքը։

Նրա խոսքով՝ համացանցի պայծառ ապագայի համար սպառնալիքները քիչ չեն. օրինակ, շատ կառավարություններ փորձում են հետեւել իրենց քաղաքացիների գործողություններին համացանցում՝ պնդելով, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով, նրանք ասում են, որ որքան գաղտնիության մակարդակը բարձր է, այնքան քիչ է անվտանգության մակարդակը համացանցում եւ հակառակը։

Կան նաեւ կազմակերպություններ, որոնք հանուն իրենց բիզնեսի զարգացման ցանկանում են իմանալ, թե ինչ է անում օգտատերերից յուրաքանչյուրը։ Իսկ եթե արդյունքում օգտատերերը, մտահոգվելով իրենց տվյալների գաղտնիության շուրջ, դադարեն վստահել համացանցին, դա կարող է վերջ դնել համացանցին, որին մենք սովորել ենք, պնդում է մասնագետը։

Նույնը կարող է լինել, եթե օգտատերերը համացանցում իրենց անվտանգության համար մտագոհվելու պատճատներ տեսնեն։

Մի կողմից անվտանգության հարցը համացանցում այսօր առավել քան երբեւէ արդիական է, մյուս կողմից Դոնքը վստահ է, որ կարելի է գտնել ոսկե միջինը, որ մարդկանց գաղտնիությունը պաշտպանվի, իսկ անվտանգությունն էլ ապահովված լինի։

Դրա համար, սակայն, յուրաքանչյուր օգտատեր պետք է սկսի մտածել սեփական անվտանգության մասին: Չի կարելի այս հարցում հույսը ուրիշների վրա դնել:

«Համացանցում անվտանգությունը իր՝ օգտատիրոջ, պատասխանատվությունն է: Համացանցը երկիր չէ, որտեղ բանակը պաշտպանում է բոլոր քաղաքացիներին: Համացանցում յուրաքանչյուրը պետք է պաշտպանի ինքն իրեն: Եվ եթե դու դա չանես, ապա կարող ես լուրջ սպառնալիքների բախվել, ավելին՝ ինքդ էլ կարող ես սպառնալիք դառնալ մյուսների համար, քանի որ չարամիտները կարող են քո սարքն օգտագործել որեւէ մեկ ուրիշի վրա հարձակման համար: Ուստի սկսեք ամենափոքրից. ոմանք խցիկներ են գնում, որոնք տեղադրում են բակում կամ այգում, եւ չեն փոխում «խոսող» գաղտնաբառը «ChangeMe» («ՓոխիրԻնձ»), եւ արդյունքում նման խցիկները հեշտությամբ կոտրում են»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրեդերիկ Դոնքը:

Համացանցում գոնե նվազագույն անվտանգությունն ապահովելու համար ցանկալի է նաեւ անհայտ աղբյուրներից ոչ մի բան չբեռնել, չբացել կասկածելի նամակները, ոչ մեկին չհայտնել սեփական գաղտնաբառը, առավել եւս՝ սեփական բանկային քարտի տվյալները:

Դոնքի խոսքով՝ եթե օգտատերը համացանցում գրագետ է վարվում, նա կունենա ե՛ւ գաղտնիության անհրաժեշտ մակարդակ, ե՛ւ անվտանգություն: Եվ եթե այսպիսի պատասխանատու օգտատերերը մեծամասնություն լինեն, սա կօգնի պահպանել համացանցի բուն էությունը, նրա «ԴՆԹ»-ն՝ հրապարակայնությունն ու հասանելիությունը, վստահ է Դոնքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ