News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը փնտրում է վկաներ, որոնք կարող են հաստատել ամերիկյան ընկերությունների սերվերների վրա չինական լրտեսական միկրոչիպերի տեղադրման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով Ազգային անվտանգության գործակալության փորձագետ Ռոբ Ջոյսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շփոթված ենք,-գործակալությունը մեջբերում է փորձագետի խոսքը,-եթե որեւէ մեկը տիրապետում է տեղեկատվությանը եւ կարող է մատնանշել նրանց այն ընկերություններում, որոնք ինչպես նշվում է, ներգրավված էին դրանում, ապա մենք ուզում ենք խոսել նրանց հետ»:

Ռոբ Ջոյսը կոչ է արել նրանց, ովքեր տիրապետում են տեղեկատվությանը, դիմել Հետաքննությունների դաշնային բյուրո, Ազգային անվտանգության գործակալություն կամ ՆԳՆ:

«Այժմ մենք շատ տեղեկատվություն ունենք այն մարդկանցից, որոնք այն լսել են այլ մարդկանցից, որոնք էլ իրենց հերթին, այդ տեղեկատվությունն ուրիշներից են ստացել», - հավելել է փորձագետը:

Հոկտեմբերի սկզբին Bloomberg-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ չինացի հաքերները փորձել են միկրոչիպերի միջոցով լրտեսել ամերիկյան ընկերություններին: Գործակալության աղբյուրների խոսքով, լրտեսական միկրոսխեմաները տեղադրվել են սերվերների համար նախատեսված մայր պլատաներում, որոնցից օգտվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Apple-ը եւAmazon-ը: Աղբյուրները պնդել են, որ դա իրականացվել է Չինաստանում գործարաններում սարքերի հավաքման ժամանակ, որոնք  Supermicro մայր պլատաներ արտադրող աշխարհի խոշորագույն կապալառուներն են:

Հետագայում Apple-ը եւ Amazon ը հերքել էին այդ պնդումները: Supermicro-ում նույնպես հերքել են Bloomberg-ի մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ