News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին Singapore Airlines ավիաընկերությունը սկսում  է Սինգապուր-Նյու Յորք ուղղությամբ աշխարհի ամենաերկար, ոչ տարանցիկ կոմերցիոն թռիչքը: Ավելի քան 15 հազար կմ տարածությունն ինքնաթիռը կհաղթահարի առնվազն 19 ժամում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությանը:

Տեղափոխման համար կօգտագործվի Airbus A350-900 ULR-ը, որում բիզնես դասի 67 տեղ կա եւ պրեմիում-էկոնոմ դասի 94 տեղ: Ինքնաթիռում էկոնոմ դաս չկա: Singapore Airlines-ը հաղորդում է, որ թռիչքը գործարկվում է ուղեւորերի պահանջարկի շնորհիվ: Ընկերությունը 2004-ին արդեն իրականացրել էր նման չվերթ , սակայն 2013-ին շատ բարձր գնի պատճառով չեղարկել էր այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ