News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկական Բանգալոր քաքաղի 26-ամյա բնակիչը դիմել է Հոգեկան առողջության եւ նյարդաբանության ազգային ինստիտուտ՝ հայտարարելով, որ ինքը կախվածություն ունի ֆիլմերից եւ սերիալներից, որոնք թողարկվում են Netflix-ի կողմից։ Սա առաջին նման դեպքն է աշխարհում՝ տեղեկացնում է The Hindu-ն։

Հնդիկի խոսքերով՝ ինքն օրվա մեծ մասը անցկացնում է Netflix-ի արտադրանքը դիտելով, երբեմն նույնիսկ մոռանում է ուտել։ Սրա հետեւանքով Բանգալորի բնակչի տեսողությունը վատացել է, նա սկսել է տառապել անքնությամբ եւ խիստ նիհարել է։

Հոգեբանների կարծիքով՝ տղամարդն այս կախվածությունը ձեռք է բերել, քանի որ փորձել է այդ կերպ շեղվել իր ընտանիքի եւ գործազրկության հետ կապված խնդիրներից։

Ներկայում բժիշկներն աշխատում են տուժածի հետ։ Նա բուժման կուրս է անցնում, ինչպես հարբեցողներն ու թմրամոլները։

Բժիշկներն ասում են, թե ֆիլմերից կախվածությունը հատոկ է 14 տարեկանից բարձր տարիքի մարդկանց։

«Մեծահասակներն իրենց հանգիստն ու սփոփանքը գտնում են սերիալներում, որոնք նրանց օգնում են ազատվել սթրեսից եւ թեկուզ կարճ ժամանակով շեղվել խնդիրներից»,- նշում են հոգեբանները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ