News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Գրինփիս» կազմակերպությունը 42 երկրներում ավելի քան 200 ստուգումներ է անցկացրել․ նրանք քաղաքային այգիներից եւ պուրակներից, ինչպես նաեւ՝ լողափերից հավաքել են պլաստիկ իրեր եւ ուսումնասիրել են, թե որ ընկերություններին են դրանք պատկանում։ Ստուգումներն անցել են #Breakfreefromplastic ծրագրի շրջանակներում։ Ակցիային մասնակցել են 10 հազար կամավորներ՝ տեղեկացնում է Vesti-ն։

Ակցիայի ընթացքում հավաքվել է 188 հազար միավոր թափոն։ 42-ից 40 երկրներում, իսկ ավելի ճիշտ կետերի 75 տոկոսում գտնվել են Coca-Cola ընկերության արտադրանքի շշեր, փաթեթավորումներ։ Թափոնների 14 տոկոսը պատկանել են այս ընկերությանը, ինչպես նաեւ՝ PepsiCo-ին եւ Nestle-ին։

Պլաստիկը սննդի աշխարհում ամենատարածված փաթեթավորման տեսակն է։ Տարբեր երկրներից բնապահպան ակտիվիստները հանդես են գալիս դրանից հրաժարվելու կամ դրա օգտագործումը կրճատելու օգտին՝ նշելով, որ պլաստիկի քայքայման համար շատ ժամանակ է պահանջվում, որի պատճառով այն վնասում է համաշխարհային օվկիանոսի եւ երկրի մյուս բնակիչներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news