News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 21
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին  ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում կարեւորելով ԿԽՄԿ առաքելությունը Արցախի Հանրապետությունում: Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առկա լիազորությունների շրջանակում Արցախի իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի  հետ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար՝ Պիեռ-Էմանուել Դյուքրուեն իր գոհունակությունն է հայտնել ԱՀ համապատասխան պետական կառույցների հետ փոխգործակցության մակարդակից՝ պետնախարարին ներկայացնելով առաքելության կողմից առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ հետագա համատեղ անելիքների եւ համագործակցության հեռանկարների շուրջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության խնդիրները
Մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը...
Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ...
Կտրականապես անընդունելի է Արցախը որեւէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին
Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել...
Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է. քննարկվել է Արցախում ներդրումների հնարավորությունը
Հաջորդիվ պետնախարարը հանդիպել է Լիբանանի օգնության խաչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն…
Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է տարբեր ծրագրեր
Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր...
Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցեր են քննարկվել
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության...