News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Չինացի դիզայներ Յումինգ Հուն մշակել է անսովոր աթոռների հավաքածու: Այս հավաքածուի յուրաքանչյուր աթոռը նախատեսված է այս կամ այն առանձնահատկություններով եւ սովորություններով մարդկանց համար: Մեկը հարմար է ձգվելու, մյուսը՝ ոտքերը ճոճելու համար, մյուսի վրա,  ձեռքերում ինչ-որ բան պտտելու սիրահարների համար, պտտելու համար հատուկ տարրեր են ամրացված, հաղորդում է Vesti-ն:  

Հավաքածուն ստեղծելուց առաջ դիզայները ուսումնասիրել  է նստած մարդկանց վարքը, այն վերլուծելով, նա ամեն մի աթոռը որոշակի առանձնահատկություններով է օժտել:

Հավաքածուում ընդամենը 6 աթոռ կա: Դրանք բոլորը տարբերվում են մեր պատկերացրած սովորական աթոռներից, օրինակ՝ չունեն թիկնակներ, բայց ոտնակներ եւ մետաղական արմնկակալներ ունեն:

Նորույթն արդեն ներկայացվել է Պեկինի դիզայնի շաբաթում, իսկ առաջիկայում վառ գույներով աթոռները կհայտնվեն աշխարհի ամենատարբեր կետերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news