News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Samsung Electronics-ը նոր սմաթֆոն է ներկայացրել՝ Galaxy A9: Վերջերս ներկայացված ռազմավարության շրջանակում՝ միջին բյուջետային սարքերը հագեցնել ինովացիոն գործառույթներով ավելի վաղ, քան թոփային մոդելները, նորույթը դարձել է պատմության մեջ առաջին հետեւի 4 խցիկներով հեռախոսը, փոխանցում է Vesti-ն: 

Բացի հիմնական 24-պիքսելանի սենսորից (f/1.7, ավտոֆոկուս), որը հարմարեցված է ոչ միայն ցերեկը նկարահանելու համար, այլեւ թույլ լուսավորության պայմաններում, Galaxy A9-ը հագեցվում է հեռաօբյեկտիվով առանց կորուստի կրկնապատիկ զումի համար (10 ՄՊ, f/2.4 սենսոր, ավտոֆոկուս), գերլայնանկյուն մոդուլով (տեսածիրի անկյունը 120 աստիճան է, 8 ՄՊ, f/2.4) եւ 5 ՄՊ թույլատրելիությամբ կադրի խորության հաղորդիչով:

Նոր Samsung Galaxy A9-ն օգտագործում է 8-միջուկանի համակարգ՝ Qualcomm Snapdragon 660 չիպով, որի 4 միջուկներն աշխատում են 2,2 ՀՀց-ով, եւս 4-ը՝ 1,8 ՀՀց-ով: Օպերատիվ հիշողությունը 6 ԳԲ է, ներկառուցվածը՝ 128 ԳԲ, ընդ որում՝ պահպանում է մինչեւ 512 ԳԲ տարողությամբ microSD: Նորույթը պահպանում է NFC ուղեցույցը եւ Samsung Pay-ով վճարումները:

Սմարթֆոնի էկրանը 6,3 դյույմ է կազմում՝ SuperAMOLED մատրիցայով, FullHD+ (1080x2220 կետ) թույլատրելիությամբ: Սարքը մի փոքր է մեծ սեպտեմբերի վերջին ներկայացված Galaxy A7-ից՝ 162,5 x 77 x 7,8 մմ, իսկ քաշը կազմում է 183 գրամ: Մարտկոցի տարողությունը կազմում է 3800 մԱ*ժ, օգտագործվում է անցյալ տարվա Android 8.0 Oreo օպերացիոն համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում մեկնարկում է կիբերսպորտի առաջնությունը Hearthstone խաղային դիսցիպլինայում
Առաջնության գլխավոր մրցավարն է լինելու լեգենդար Հակոբ STORMBOLT Անդրեասյանը...
Google-ը հրաժարվել է մասնակցել Էր Ռիադում անցկացվող ներդրումային համաժողովին
«Ապագա ներդրումային նախաձեռնություն» երկրորդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 23-25-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում…
Մահացել է Microsoft–ի հիմնադիրներից Փոլ Ալենը
Ալանը 1975 թվականին Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft–ը...
Apple–ը գնել է օգտատերերի երաժշտական նախընտրությունները վերլուծող ընկերությունը. Reuters
Սա թույլ կտա Apple–ին իր օգտատերերին ավելի որակյալ առաջարկներ անել այս կամ այն երաժշտական ստեղծագործության առնչությամբ…
Ոչ միայն պարզապես կաշխատենք, այլ նաեւ նոր կադրեր կպատրաստենք. DISQO–ն մասնաճյուղ է բացում Հայաստանում
DISQO–ի ներկայացուցիչների խոսքով՝ նրանք երբեք չեն դիտարկի որպես մրցակից, իրենք ցանկանում են համագործակցել այլ ընկերությունների հետ, նրանց հետ համատեղ իրականացնել փոխշահավետ ծրագրեր…
Տրանսպորտի նախարարն ու ՀՄՄ գլխավոր քարտուղարը հյուրընկալվել են Ինժեներական քաղաքում
Ընկերության տնօրենը ներկայացրել է, թե ներկայում ինչով են զբաղվում իրենց ինժեներները, ցույց տվել, թե ինչ նախագծեր են իրականացնում հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ինչ պլատֆորմներ են նախագծում ու արտադրում...
Ամենաշատ
Partner news