News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա եւ կբացվի 2 տարվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշել է Կենտրոնի ճարտարապետ Արիս Ադամյանը՝ հավելելով, որ շենքի վերջնական տեսքը  համաձայնեցված է եղել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։

«Նրա կենդանության օրոք քննարկվել են բոլոր փոփոխությունները, մենք մի քանի հատակագիծ ենք ցույց տվել, Ազնավուրն է որոշել ճարտարապետական այս տարբերակը»,- նշել է Ադամյանը: Նրա խոսքով, հին շենքում կներկայացվի Շառլ Ազնավուրի կյանքն ու արվեստը. «Ազնավուրը չէր ցանկանում, որ սա լինի սառը թանգարան, նա ցանկանում էր, որ երիտասարդներն այստեղ երգ սովորեն, ձայնագրման արվեստին տիրապետեն։ Նա թանգարան չէր ցանկանում, այդ պատճառով անունը դրեցինք կենտրոն: Շենքի մի հատվածը լինելու է թափանցիկ, որպեսզի երեւա Արարատ լեռը»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին «Ազնավուր» կենտրոն են այցելել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը՝ իրենց տիկնանց հետ: Նրանց դիմավորել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ