News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Mohammed Enterprises Tanzania Ltd բազմամիլիարդանոց ընկերության սեփականատեր Մոհամմեդ Դեւջիին Տանզանիայում առեւանգել են, հաղորդել է  Forbes-ը՝ վկայակոչելով իրավապահներին:

Ըստ հրատարակության, Դար էս Սալամ քաղաքում՝ ֆիթնես ակումբի դիմացի կայանատեղիում երկու զինված տղամարդիկ սպասել են 43-ամյա Դեւջիին: Քաղաքի ոստիկանության ղեկավարը հաղորդել է, որ ավտոմեքենայի ղեկին եղել է Դեւջին, թիկնապահներ նրա հետ չեն եղել: Տղամարդիկ նրան նստացրել են իր մեքենայի մեջ եւ անհետացել՝ մի քանի անգամ օդ կրակելով, հաղորդել են առեւանգման ականտեսները:

Առեւանգման մեջ կասկածվում է 3 տղամարդ, այս պահին նրանց հարցաքննում են: Ըստ նախնական տվյալների, նրանցից երկուսը արտասահմանցիներ են: Միլիարդատիրոջն առեւանգելու շարժառիթներն անհայտ են:

Դեւջիի գտնվելու վայրի մասին չի հաղորդվում:

Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ հաղորդել են, որ առեւանգողներին բռնելու համար ամբողջ երկրով համակարգվել են անվտանգության ծառայությունների, այդ թվում սահմանապահ ծառայության աշխատակիցները:

Նախնական զեկույցի համաձայն, առեւանգիչները օտարերկրյա քաղաքացիներ են, Twitter-ի իր էջում հայտնել է էկոլոգիայի նախարար եւ առեւանգվածի ընկեր Ջենյուարի Մակամբան:

Mohammed Enterprises Tanzania Ltd ընկերությունը, որը ներկայացված է աֆրիկյան 11 երկրներում, միավորում է մի քանի ընկերությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տեքստիլային արդյունաբերությունը եւ շինարարությունը:

Forbes-ը Դեւջիի կարողությունը գնահատել է 1.5 մլրդ դոլար՝ նրան անվանելով Տանզանիայի միակ եւ Աֆրիկայի ամենաերիատասարդ միլիարդատեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ