News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն «Союз МС-10» տիեզերանավի կառուցման աշխատանքներում անվտանգության կանոնների խախտման մասին քրեական գործ է հարուցել։

Ստեղծվել է հետաքննչական խումբ, քննիչներն ուսումնասիրում են մեկնարկային համալիրը եւ փաստաթղթերը։ Հետաքննության միջոցով պարզվում են վթարի պատճառները եւ մեղավորները, ում գործողությունների հետեւանքով կարող էր տեղի ունենալ այս միջադեպը։

Ռուսական տիեզերանավով հերթական միջազգային արշավախումբը հինգշաբթի ուղեւորվել էր տիեզերք՝ Բայկոնուր տիեզերակայանից, սակայն արտակարգ իրավիճակի պատճառով անձնակազմը ստիպված էր եղել վթարային վայրէջք կատարել Ղազախստանում։ Անձնակազմում «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինն էր եւ NASA-ի աստղագնաց Նիք Հեյգը։

Տեղեկացվում էր, որ արձակված սարքը, որի վրա տիեզերագնացն ու աստղագնացն էին, վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեսկազգան քաղաքի մոտ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ