News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է կազմակերպել Շառլ ազնավուրի հիշատակին նվիրված բարեգործական մեծ համերգ, որին կմասնակցեն համաշխարհային աստղերը։

«Եկեք Շառլ Ազնավուրի հիշատակին բարեգործական մեծ համերգ կազմակերպենք, առաջին հերթին՝ Փարիզում։ Ես բոլոր ջանքերս կգործադրեմ նախաձեռնությունը հաջողելու համար, եւ համոզված եմ, որ շատ երգիչներ կմասնակցեն այդ միջոցառմանը։ Համոզված եմ՝ մենք կկարողանանք գումար հավաքել՝ Ազնավուրի հիմնադրամի նախագծերին աջակցելու համար։ Կա միայն մեկ պայման՝ երկրորդ համերգը Հայաստանում կանցկացվի»,- ասել է նա։

«Պայմանավորվեցինք»,- պատասխանել է Մակրոնը։

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ Երեւանում Էլթոն Ջոնն այցելել է Ազնավուրի կենտրոն եւ ափսոսանք է հայտնել, որ ինքը հայ չէ։ Էլթոն Ջոնը Սարգսյանին ասել է, թե ինքը երջանիկ կլինի համատեղ համերգ տալ Երեւանում՝ միայն թե Ազնավուրը համաձայնի։

«Երբ զանգեցի Ազնավուրին, նա ասաց․ «Ուրախությամբ, եկեք ծրագրենք»»,- պատմել է Սարգսյանը։

Խոսելով Ազնավուրի մասին՝ Նախագահը նրան անվանել է «100 տոկոսանոց աշխարհի մարդ»։ «Մի քանի օր առաջ սկսվեց նրա երկրորդ կյանքը, նրա երկրորդ կյանքը՝ հավերժության ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ