News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուսով է, որ ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնը հերթական դատական լսումներից հետո ազատ կարձակվի։ Թուրքական դատարանը պաստորի գործը կշարունակի քննել հոկտեմբերի 12-ին՝ տեղեկացնում է Reuters-ը։

Պոմպեոն նշել է, որ Բրանսոնի ազատումը Թուրքիայի համար կարեւոր եւ ճիշտ քայլ կլինի։ Նա հույս է հայտնել, որ Բրանսոնն ու իր կինը շուտով կկարողանան ԱմՆ վերադառնալ։ Պատասխանելով այն հարցին, թե պաստորի ազատումն ինչ կնշանակի երկու երկրների հարաբերությունների համար, Պոմպեոն ասել է․ «Դա կարեւոր քայլ է»։

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության եւ ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում։ ԱՄՆ-ը պնդում է, որ պաստորն անմեղ է, նրա գործը քաղաքական դրդապատճառներ ունի եւ պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել։ Այս ամենի հետ կապված՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների հանդեպ, Իսկ Թրամփը երկու անգամ բարձրացրել է Թուրքիայից պողպատի եւ ալյումինի արտահանման տուրքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news