News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իրեն անվանել է «այն մարդը, ով ամենաշատն է հալածվել Ինտերնետում»։ Այնուհետեւ նա մի քիչ մեղմացրել է իր խոսքերը՝ հայտարարելով, որ դրանցից մեկն է՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ես կարող եմ ասել, թե աշխարհում այն մարդն եմ, որ ամենաշատն է հալածվում Ինտերնետում»,- ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մելանյա Թրամփը։ Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը զբաղվել համացանցում իր հալածված լինելու խնդրով, եւ թե իրո՞ք իրեն ամենահալածվածն է համարում, առաջին տիկինը պատասխանել է․ «Նրանցից մեկը»։

Մելանյա Թրամփը Ինտերնետում իր հալածվածության մասին առաջին անգամ խոսել էր 2016թ․ իր ամուսնու նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նրան մեղադրում էին երկերեսանիության, ցածր մտավոր կարողություններ ունենալու եւ այլնի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ