News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Facebook-ը ջնջել է իր ավելի քան 66 այն օգտատերերի էջերը, հավելվածները, որոնք պատկանում են SocialDataHub ռուսական ընկերությանը, որը զբաղվում էր օգտատերերի տվյալների անօրինական հավաքագրմամբ եւ ուսումնասիրությամբ։ Այս մասին ասվում է սոցցանցի հայտարարության մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

SocialDataHub-ը ստեղծվել է 2015 թվականին՝ Արթուր Խաչույանի կողմից։ Ընկերությունը մշակել է սոցցանցերից, բլոգերից, ֆորումներից, ԶԼմ-ներից տվյալների հավաքագրման, ուսումնասիրության, վերլուծության սեփական ալգորիթմները եւ ծառայություններ է մատուցում պետական մարմիններին ու ֆինանսական կազմակերպություններին։

Խաչույանը հաստատել է, որ հոկտեմբերի 9-ին SocialDataHub-ը Facebook-ից զգուշացում է ստացել։ Փաստաթղթում ասվում է, որ SocialDataHub-ը եւ նրա հետ կապված Fubutech ընկերությունը խախտում են սոցցանցից օգտվելու պայմաններն ու դրույթները։

Նամակում Facebook-ը պահանջել է, որ SocialDataHub-ը դադարեցնի սոցցանցի օգտատերերի տվյալների հավաքագրումը եւ մինչեւ հոկտեմբերի 12-ը զեկույց ներկայացնի, թե ինչ տվյալներ եւ ինչի համար է օգտագործել։ Միաժամանակ, ռուսական ընկերությունից պահանջվել է ջնջել բոլոր տվյալները, որ ձեռք են բերվել Facebook-ի միջոցով։

Խաչույանը տեղեկացրել է, որ իր ընկերությունը Facebook-ի օգտագործման որեւէ օրենք կամ կանոն չի խախտել, եւ պատրաստվում է այդ մասին պաշտոնական պատասխան ուղարկել։

Նրա խոսքերով՝ SocialDataHub-ն, իրոք, ծրագիր ունի, որը սքանավորում է Facebook-ը եւ կարողանում է ճանաչել դեմքերը։ «Բայց մենք դա վաճառում ենք պետությանը միայն որպես ծրագիր։ Ոչ մի լուսանկար մենք չենք հավաքում եւ չենք պահում մեզ մոտ»,- ասել է Խաչույանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ