News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Մայքլ» փոթորիկը լուրջ վնաս է հասցրել Թինդալ ՌՕՈՒ բազային, նշված է զորամասի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարերայինն աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ, իսկ փոթորկի հասցրած պոտենցիալ վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարով: Հաղորդվում է, որ տարերքը բազայի տարածքում բոլոր կառույցները վնասել է: «Օդանավերի սպասարկման գոտին ամայացած է: Յուրաքանչյուր կառույց լուրջ վնասվածքներ է ստացել: Փոթորին ամբողջությամբ ավերել է Թինդալ նավահանգիստը»,- նշված է հայտարարության մեջ, որը ռազմական օբյեկտի ներկայացուցիչները հրապարակել են Facebook-ում:

Այս պահին բազան փակ է, չեն գործում էլեկտրականությունը եւ հաղորդակցության հիմնական միջոցները: Այդուհանդերձ, իշխանություններն արագ են արձագանքել հարցին, եւ արդեն ուրբաթ երեկոյան օգնություն է սպասվում:

«Մայքլ» փոթորիկը չորեքշաբթի ցերեկը հասել է Ֆլորիդայի Մեքսիկո Բիչ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած մերձափնյա տարածք: Այդ օրը քամու արագությունը հասել է ժամում 250 կմ-ի: Վերլուծաբանների գնահատմամբ, որը ներկայացրել է Fox News-ը, փոթորկի հետեւանքով տնտեսական վնասը կարող է կազմել շուրջ 30 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news