News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Սպասվում է, որ Բրանսոին կազատեն հոկտեմբերի 12-ի դատական նիստի ժամանակ, եւ նա առաջիկա օրերին կվերադառնա ԱՄՆ: Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ նրան ներկայացված մեղադրանքները կհանվեն առաջիկա դատական նիստի ժամանակ:

Գործարքի մանրամասները հստակ չեն, բայց նրանք, ովքեր ծանոթ են քննարկումներին, հայտարարել են, որ ԱՄՆ-ն համաձայնվել է նվազեցնել Թուրքիայի վրա տնտեսական ճնշումը: Ընդ որում՝ Թրամփի վարչակազմում լիովին համոզված չեն, որ Թուրքիան համաձայնագիրը կկատարի, քանի որ մի քանի ամիս առաջ Անկարան արդեն խոստացել էր նրան ազատել, բայց դա չէր արել: «Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ պաստոր Բրանսոնն անմեղ է, իսկ ուրբաթ նշանակված դատաքննությունը Թուրքիայի դատական համակարգի համար ամերիկացի քաղաքացուն ազատելու եւս մեկ հնարավորություն է»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Դրանից բացի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2 անգամ մեծացրել է Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news