ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի: Բոլթոնն առաջիկա այցը ներկայացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Հոկտեմբերի 20-ին ես մեկնում եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, որպեսզի հանդիպեմ գործընկերներիս եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ անվտանգության մի ամբողջ շարք հարցերով ամերիկյան շահերն առաջ մղելու համար»,- գրել է նա:
On October 20th I'll be travelling to Russia, Azerbaijan, Armenia, and Georgia to meet with my counterparts and other senior officials to advance American interests on a range of security issues.
— John Bolton (@AmbJohnBolton) October 11, 2018