News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները ամերիկացի  իրավապահ մարմինների աշխատակիցներին տեսագրություններ են ցույց տվել, որոնք ապացուցում են, որ անհետացած սաուդցի   լրագրող Ջամալ Հաշքաջին Ստամբուլում գտնվող հյուպատոսությունում սպանվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Washington Post-ին:

 «Կարելի է լսել նրա (Հաշքաջի) ձայնը եւ նրա հետ արաբերենով խոսող տղամարդկանց ձայները, - հրատարակությանն ասել է աղբյուրը: - Լսվում է, ինչպես են նրան հարցաքննում, խոշտանգում եւ սպանում»:

«Տեսագրությունը լույս է սփռում նրա վրա, թե ինչ տեղի ունեցավ Ջամալի հետ, երբ նա հյուպատոսություն է մտել», - նշել է նա: Թերթի աղբյուրը պնդում է, որ այդ տեսագրությունները ապացուցում են Սաուդյան Արաբիայի առնչությունը լրագրողի սպանությանը, ինչպես նաեւ այն, որ նա այլեւս ողջ չէ:

Հրապարակման  մեջ նշվում է, որ վստահ չեն կարող ասել, արդյոք Թուրքիան միայն ցուցադրել է տեսագրություններն ամերիկյան կողմին, թե տրամադրել է նաեւ տեսագրությունների կրկնօրինակները:

Հաշքաջին հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատական արտահայտություններով: 2017 թվականին նա լքել էր հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Լրագրողը մշտական հիմունքներով հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար, որոնցում վերլուծում էր Սաուդյան Արաբիայի իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ լռության չմատնելով իշխանությունների գործունեության խնդրահարույց ուղղությունները եւ քննադատելով Էր Ռիադին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ