News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամուլսարի նախագծի վերաբերյալ իր հայտարարությունում Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը քաղաքավարի կերպով ճնշում էր գործադրում Հայաստանի իշխանությունների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Թռչունների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Միլսը մասնավորապես ասել էր, որ ներդրողները չեն հասկանա, թե ինչու է Հայաստանի կառավարությունը թույլ տալիս «փակել Ամուլսարի նախագիծը անկեղծ, բայց փոքրաթիվ բողոքի խմբերի պատճառով առանց որեւէ իրավաբանական որոշման»:

Ընդ որում նա նշել էր, որ եթե նախագիծն ամբողջությամբ իրականացվի, ապա կդառնա Հայաստանի խոշորագույն հարկատուն:

Ըստ Ադամյանի, դեսպանն իր հայտարարությամբ քաղաքավարի ձեւով ճնշում էր գործադրել Հայաստանի իշխանությունների վրա: Նա մասնավորապես ոչ պատահական անվանեց այն փաստը, որ Միլսն ընդգծել էր հանքավայրի շահագործումից ֆինանսական շահույթը, միեւնույն ժամանակ նշելով նախագծի փակման դեպքում հնարավոր բացասական հետեւանքների մասին:

 «Այդ քաղաքավարությունում ճնշման տարր գոյություն ունի: Այո, Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով երկիր է, բայց ցավոք, այս փաստը հաշվի է առնվում նրանց կողմից, ովքեր քարոզում են Ամուլսարի հանքավայրի շահագործումը», - ընդգծել  է Ադամյանը:

Նրա խոսքով, Ամուլսարի նախագիծը քաղաքական նախագիծ է եւ նրա ապագայի մասին քննարկումներն առաջին տարին չէ, որ անցկացվում են:

Որպես օրինակ նա բերեց 2013-ին արքայազն Չարլզի ժամանումը Հայաստան, ինչը բնապահպանները եւ ակտիվիստները կապում էին Lydian International ընկերության լոբբինգի հետ:

Ադամյանն ընդգծեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը ակնհայտ են եւ իրենց բողքի ձայնը հնչեցնում են ոչ միայն բնապահպաններն ու ակտիվիստները, այլեւ գիտական հասարակության ներկայացուցիչները: Հենց այդ համախմբվածությունն  է, որը վերջերս շատ ակտիվ է դրսեւորովում եւ անհանգստություն է առաջացնում Lydian Armenia-ի եւ այն պետությունների մոտ, որոնք աջակցում են այս նախագիծը:  Դրա օգտին են վկայում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ շահագրգիռ կողմերի հետ հաճախակի դարձած հանդիպումները:

Բացի այդ, փորձագետը բացասական գնահատական է տվել ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությանը, որը ոչ գոհացուցիչ կադրային ռեսուրսների պատճառով չի կարողանում պրոֆեսիոնալ արձագանք տալ Lydian Armenia–ին։ 

«Ցավոք, մենք այդպես էլ չենք հեռացել պաշտոններին ընկերներին ու հարազատներին նշանակելու նախորդ իշխանությունների ավանդույթներից։ Իր թուլությունը նախարարությունը ցույց է տվել Սեւանից լրացուցիչ ջրառի հարցում, երբ դեմ էր դրան, սակայն չկարողացավ պաշտպանել իր դիրքորոշումը»,–նշել է Ադամյանը։ 

Ինչ վերաբերում է Էրիկ Գրիգորյանին, ապա, չնայած լավ կրթությանը, նա, ինչպես նշվեց, «հին համակարգի» մարդ է, որը միշտ վերապահումով է մոտենում բնապահպանությանը. «Մենք քիչ երիտասարդ կադրեր չունենք, որոնք կարող են աշխատել բնապահպանության ոլորտում։ Սակայն, այսօր Բնապահպանության նախարարությունում մենք տեսնում ենք ավելի շուտ վարչական աշխատողների, քան նեղ մասնագետների, որն էլ բերել է այս կադրային քաոսի»,–հավելել է փորձագետը։ 

Lydian Armenia-ը բրիտանական Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործումը 10 տարի եւ 4 ամիս կտեւի, տարեկան միջինում նախատեսվում է 200 000 ունցիա ոսկի արդյունահանել: Ամուլսարի հանքավայրը Հայաստանում պաշարների մեծության թվով երկրորդն է:

Հավելենք, որ տեղի բնակիչները հունիսից շարունակում են փակել Ամուլսարի հանքավայրի ճանապարհները՝ ի նշան դրա շահագործման դեմ բողոքի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ