News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անբացատրելի անհետացումից հետո Սաուդյան Արաբիայում երկու զբոսաշրջային ծրագրեր է դադարեցնում, հաղորդում է AFP-ն:

Բրենսոնն ասել է, որ իր Virgin Group ընկերությունը  կկասեցնի Սաուդյան Արաբիայի հետ քննարկումները Virgin Galactic-ում առաջարկվող ներդրումների մասին, որը մտադիր է մի քանի շաբաթվա ընթացքում առաջին տիեզերական թռիչքն իրականացնել:

«Ես մեծ հույսեր ունեի Սաուդյան Արաբիայի ներկայիս կառավարության  եւ նրա առաջնորդ, թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի հետ, եւ այդ պատճառով ուրախ եմ մասնակցել Կարմիր ծովի շուրջ զբոսաշրջային նախագծերին»: Նա նշել է, որ Ստամբուլում սաուդցի լրագրողի անհետացումը Սաուդյան Արաբիայում բիզնես վարելու համատեքստում կազդի «Արեւմուտքի վրա»:

«Չնայած այն հանգամանքին, որ հետաքննությունը շարունակվում է, եւ պարոն Հաշքաջիի  գտնվելու վայրը անհայտ է, ես կասեցրել եմ իմ լիազորությունները երկու զբոսաշրջային նախագծերով», - ասել է Բրենսոնը, հավելեով, որ դադարեցնում է նաեւ Ռիադի հետ  իր Virgin Galactic եւ Virgin Orbit ընկերություններում ներդրումներևի վերաբերյալ բանակցությունները:

Հաշքաջին հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատական արտահայտություններով: 2017 թվականին նա լքել էր հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Լրագրողը մշտական հիմունքներով հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար, որոնցում վերլուծում էր Սաուդյան Արաբիայի իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ լռության չմատնելով իշխանությունների գործունեության խնդրահարույց ուղղությունները եւ քննադատելով Էր Ռիադին: Հոկտեմբերի 2-ին փաստաթղթերի ձեւակերպման համար Հաշքաջին գնացել էր Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ այդ օրվանից նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ