News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Շվեյցարիայի հետ փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրանք քննարկել են երկկողմ փոխգործակցությանն ուղղված տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարեւորել են երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը, այդ թվում` համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ տնտեսական համագործակցությունը այժմ կենտրոնացած է հանքարդյունաբերական ճյուղի վրա եւ նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ: 

Վարչապետը կարեւորել է նաեւ համայնքային հանրաքվեների կազմակերպման ուղղությամբ շվեյցարական կողմի հետ փորձի փոխանակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ