News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյին եւ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, եւ հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը եւ կարեւոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:  Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ եւ սկզբունքային դիրքորոշման եւ այդ նպատակով մի շարք բանաձեւերի ընդունման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ