News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը եւ համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ:

Զրուցակիցները նշել են, որ առեւտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջեւ հետեւողական քայլերի իրականացումը:

Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաեւ առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը: 

Հայաստանի վարչապետը եւ Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման եւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ