News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:00-ից 07:20-ը «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մաքրման աշխատանքները: ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 07:20-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի անցանելի է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի սահք (10 մ երկարությամբ եւ 3 մ լայնությամբ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն ս. թ. հոկտեմբերի 12-ի առավոտյան:

Տպել
Ամենաշատ