News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շառլ Ազնավուրը ինչպես Հայաստանի համար, այնպես էլ ֆրանսիական երաժշտության համար դեռ ներկա է։ Այս մասին «Առաջին ալիք»–ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը, որը նախօրեին ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կայացած գալա–համերգին։

«Ես այնքան ազդված եմ, այստեղ ես Շառլի կողքին պիտի լինեի, բայց կյանքն ընտրելու հնարավորություն չթողեց եւ տարավ նրան։ Շատ հուզված եմ։  Միաժամանակ տխուր եմ և երջանիկ, որովհետեւ երաժշտությունը շարունակական է, եւ կարեւոր է այն փոխանցելը։, եթե հնարավոր է՝ գեղեցիկ արժեքներ փոխանցել մեր երեխաներին, ինչու ոչ՝ նաեւ մեզ։ Սա է՝ ինչ իրականում ես ցանկանում եմ անել երաժշտությամբ»,–նշել է երգչուհին։

Զազը շեշտել է նաեւ, որ շատ զգացված է հայ հանդիսատեսի վերաբերմունքից ու հույս ունի կրկին վերադառնալ Հայաստան համերգով։ «Այնքան ոգեւորող է զգալ մեծ սեր մի երկրում, որտեղ դեռ չես եղել»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ