News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ  նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան եւ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովին:

Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթեւ արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաեւ գիտական եւ կրթական ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը:

Վիետնամի փոխվարչապետն իր երկրի ղեկավարության անունից նախագահ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ