News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս տպավորություն է ստեղծվում, որ տնտեսական խոշոր խաղացողների հարաբերություններն ավելի ու ավելի են հիշեցնում «Գահերի խաղը»։ Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն՝ ելույթ ունենալով Բալի կղզում ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի տարեկան նիստում՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք այնքան տարված ենք միմյանց դեմ պայքարով եւ մրցակցությամբ, որ չենք նկատում աճող սպառնալիքները մեր բոլորի հանդեպ՝ հարուստների եւ աղքատների, մեծերի եւ փոքրերի»,- ասել է նա։  

Նրա խոսքերով՝ համաշխարհային տնտեսության մեջ ներկայում բավական խնդիրներ կան, որ մեզ ստիպում են զգալ եւ ասել․ «Ձմեռը մոտենում է»։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակը գուցե «ավելի կրիտիկական է՝ 10 տարի առաջվա ֆինանսական ճգնաժամի հետ համեմատած»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ