News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գրականության այլընտրանքային Նոբելյան մրցանակ համարվող Շվեդիայի «Նոր ակադեմիայի» մրցանակի դափնեկիր է դարձել ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն, փոխանցում է Meduza-ն: 

Ժյուրին նրա գրքերը նշել է «գաղութարարության սարսափների եւ հետգաղութարարության քաոսի» նկարագրման համար:

2018 թվականին Նոբելյան կոմիտեն գրականության մրցանակ չի շնորհել Շվեդական ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, որը պատասխանատու է հավակնորդների ընտրության համար. ակադեմիայի անդամներից մեկի ամուսնուն կասկածել են ապագա դափնեկիրների անունները հրապարակայնացնելու մեջ, ինչպես նաեւ սեռական ոտնձգությունների մեջ (հոկտեմբերին նա 2 տարվա բանտարկության էր դատապարտվել):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ