News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2018 թվականից աշխարհի առաջատար հետախուզական դաշինքի անդամ 5 երկրները համախոհ երկրների հետ Չինաստանի արտասահմանյան գործողությունների վերաբերյալ գաղտնազերծված տվյալներով են փոխանակվում, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով յոթ պաշտոնյաներին:

Դաշինքի համագործակցության ընդլայնումը, որում ընդգրկած են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան եւ ԱՄՆ-ն, այնպիսի երկրների հետ ինչպիսիք են Գերմանիան եւ Ճապոնիան, ցույց է տալիս Չինաստանի ներդրումների ու այլ երկրների կյանքի միջամտությանն ուղղված աճող միջազգային դիմակայության մասին:

Պաշտոնյաններից ոմանք անանության պայմանով նշել են, որ համագործակցության ուժեղացումը հավասարազոր  է Five Eyes-ի ոչ պաշտոնական ընդլայնմանը նրանում, ինչ վերաբերում է արտասահմանյան ազդեցությանը:

Թեեւ Չինաստանը դաշինքի ու դաշնակիցների ուշադրության կենտրոնում է, բանակցությունները անդրադառնում են նաեւ Ռուսաստանի վրա:

«Մեր դաշնակիցների, համախոհ գործընկերների հետ խորհրդակցություններն այն մասին, թե ինչպես պատասխանել Չինաստանի համառ միջազգային ռազմավարությանը, հաճախակի են եւ շարունակվում են», - ասել է ամերիկացի պաշտոնյան: «Այն, ինչ կարող էր սկսվել որպես ինքնաբուխ քննարկում, այժմ հանգեցնում է լավագույն մեթոդների եւ համագործակցության համար հետագա հնարավորությունների մասին ավելի մանրամասն խորհրդատվության»:

Բոլոր ներգրավված երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ճապոնիան, հրաժարվել են մեկնաբանություններից:

Չինաստանը, բախվելով Վաշինգթոնի, Կանբերայի եւ այլ մայրաքաղաքների սուր քննադատության հետ, հերքում է օտարերկրյա կառավարությունների վրա ազդելու փորձերի մեղադրանքները, եւ որ նրա ներդրումները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Five Eyes-ի համագործակցության ընդլայնումը խոսում  է այն մասին, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ միայնակ պայքարելու հայտարարություններին, նրա վարչակազմի անդամները ակտիվորեն աշխատում են Պեկին զսպող ոչ պաշտոնական կոալիցիա ստեղծելու ուղղությամբ:

Պաշտոնյաների խոսքով, վերջին ամիսների ընթացքում այս թեմայի շուրջ ավելի շատ խորհրդատվություններ են եղել, ավելացնելով, որ Վաշինգտոնը համակարգում է ներդրումների, իսկ Կանբերան՝ քաղաքական միջամտության վերաբերյալ համագործակցությունը:

Բանակցություններում ներգրավված են դիվանագետներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, կառավարության ղեկավարներ:

«Մենք ապրում ենք նոր աշխարհում», - ասել է Five Eyes-ի երկրներից մեկի ներկայացուցիչը, որն անցյալ տարվա ընթացքում բազմիցս մեկնել է այլ մայրաքաղաքներ Չինաստանի արտասահմանյան գործողությունները քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ