News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովից ամբոփիչ ասուլիսում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

«Մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնում այս պաշտոնը: Ինձ համար մեծ պատիվ է այն վստահությունը, որ դուք ցուցաբերում եք իմ նկատմամբ: Դուք ինձ ուղղորդել եք եւ ձեր հույսները նաեւ իմ վրա եք դրել: Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով:

Շնորհակալ եմ այս հնարավորությունը, որ տալիս եք՝ ղեկավարելու կազմակերպությունը հաջորդ 4 տարիներին: Այս ընտանիքը ունի մեծ ներուժ, դրա հետ է կապված, որ ուզում էի ներկայացնել իմ թեկնածությունը: Սա մարտահրավեր է, որը ես կփորձեմ հաղթահարել: Ես սա մենակ չեմ անելու, անելու եմ համախմբված, ուղղորդելու եմ իմ ոճով եւ ձեր աջակցությամբ»,-ասաց նա:

Մուշիկիվաբոն նշեց, որ վերջին 2,5 ամսում շուրջերկրյա ճամփորդություն է կատարել՝ փորձելով հավաքագրել ֆրանկոֆոն երկրների գաղափարները, ակնկալիքները:

Նա շնորհակալություն հայտնեց Աֆրիկյան պետությունների միությանը, որն իրեն առաջադրել էր կազմակերպության գլխավոր քարտուղրի պաշտոնում. «Իմ թեկնածությունը ոչ միայն ինձ համար է կարեւոր, այլեւ վկայությունն է, որ մենք բոլորս ավելի ուժեղ կարող ենք լինել»:

Նա ընդգծեց կազմակերպության որոշ ներկայացուցիչների մտահոգությունը, որ ֆրանսերենն ավելի նվազ է կիրառվում իրենց երկրներում:

«Ես որպես գլխավոր քարտուղար կարեւորություն եմ տալու ֆրանսերենին այս բազմալեզու աշխարհում: Այն 9 տարին, որ ես անցկացրեցի Ռունդայի դիվանագիտական ոլորտում, ես փորձել եմ լուծումներ գտնել կոնկրետ հարցերի, մի երկիր, որը տուժել է ցեղասպանության պատճառով, որը նաեւ կարողացավ վերակառուցվել, ես ուզում եմ ֆրանկոֆոնիային տալ իր դերը որպես մի ատյան, որը կունենա հաշտարարի դեր այդ բանակցություններում».-ընդգծեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել էր Աֆրիկյան պետությունների միությունը, նրան սատարում էր նաև Ֆրանսիան: Մյուս թեկնածուն գործող գլխավոր քարտուղար, Կանադան ներկայացնող Միկայել Ժանն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ