News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Յորքի արքայադուստր  Եվգենիա Վիկտորիա Ելենան՝ Եղիսաբեթ II թագուհու թվով վեցերորդ թոռնուհին եւ բրիտանական գահին հավակնորդների շարքում իններորդը, ամուսնացել է գինեվաճառ Ջեք Բրուքսբենկի հետ: Նրանց հարսանիքը կայացել է Վինձորի ամրոցի նույն Սուրբ Գեորգի եկեղեցում, որտեղ մայիսի 19-ին ամուսնացել էին արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը, գրում է  ՌԲԿ-ն:

Արքայադուստր Եվգենիան ծնվել է 1990-ին, նա  Եղիսաբեթ II թագուհու երկրորդ  որդու՝  Յորքի դուքս Էնդրյուի  կրտսեր դուստրն է:  

Ջեք Բրուքսբենկը 32 տարեկան է, նա համարվում է բարոնետական տոհմի ժառանգը  եւ Եվգենիայի հեռու ազգականը (նրա մայրը՝ Յորքի դքսուհին այն կնոջ ծոռնուհին է, որը Ջեքի պապու պապի դուստրն է եղել):

Արքայադստեր հետ Բրուքսբենկը ծանոթացալ է 7 տարի առաջ Շվեյցարիայի լեռնադահուկային առողջարանում: Այդ ժամանակ Բրուքսբենկը, որը որոշել էր ռեստորանահյուրանոցային բիզնեսում կարիերա անել, դեռ մատուցող էր աշխատում, հետագա տարիներին նա աստիճանաբար բարձրացել է կարիերայի աստիճանով ի վերջո դառնալով լոնդոնյան հեղինակավոր Mahiki ակումբի մենեջեր, որտեղ մշատական հաճախորդներ էին համարվում արքայազն Հարին եւ Ուիլյամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ