News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 12-ին Մարշալ Բաղրամյանի անվան փորձադաշտում ավարտվեցին հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորումների զորավարժությունները: Զորավարժությունների հրամանատարները, ինչպես նաեւ հանդիսատեսն եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները դիտեցին զորավարժությունների վերջնական, ակտիվ փուլը (ֆոտոռեպորտաժ):

Տանկեր, հրետանի, ավիացիա. զորավարժությունների եզրափակիչ փուլում ներկայացված էին զանգվածային մարտի բոլոր ատրիբուտները:

«Ներկայիս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ նախապես կազմված սցենար չի եղել: Ստորաբաժանումները ընդհանուր թեման եւ առաջադրանքները ստացել են ըստ իրավիճակի զարգացման», - լրագրողների հետ զրույցում ասաց հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար  Տիգրան Փարվանյանը:

Զորավարժություններին ներգրավվել է անձնակազմից մի քանի հազար մարդ, կողմերը նախընտրում են չնշել տեխնիկայի քանակը: Գեներալ-մայոր Փարվանյանը ստորաբաժանումների  համակարգումը բավարար գնահատեց: «10 օրվա ընթացքում անձնակազմը լավ ծանոթացել է, լավ գիտի մյուս կողմի կարողությունները եւ ունակությունները», - նշեց գեներալը:

«Դասընթացի ընթացքում մենք ցույց տվեցինք այն հնարավոր զարգացումները, որոնք կարող էին լինել ցանկացած մարտական գործողության ժամանակ՝ սկսած սահմանապահ զորքերից, հակառակորդի առաջխաղացման հակազդեցություններ, նրան նախնական դիրքերի վերադարձնելը»,-լրագրողների հետ զրույցում ասաց մարտական պատրաստության վարչության ղեկավար, Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մարգարյանը:

Պատասխանելով հարցին՝ կային այնպիսի առաջադրանքներ, որոնք խմբավորումն ի վիճակի չէր լինի կատարել, գեներալը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել».

Զորավարժություններին ներագրավված էին ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ՝ գրոհիչ ինքնաթիռներ եւ կործանիչներ, ինքնագնաց կառույցներ, հրետանի, մեծ  քանակությամբ տանկեր եւ ԲՄՊ: Զորավարժությունների արդյունքները ավելի ուշ կամփոփվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ