News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանում դատախազը  դիմել է ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին դատական վերահսկողությունից ազատելու համար եւ պահանջել է 10 տարվա ազատազրկում նրա համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին։

Ակնկալվում է, որ դատարանը Բրանոսնի գործով որոշում կկայացնի ուրբաթ օրը։ Ավելի վաղ դատարանը 3 անգամ մերժել է փաստաբանների՝ նրան տնային կալանքից ազատ արձակելու վերաքննիչ բողոքը։

Ավելի վաղ NBC–ն հայտնել էր, որ Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Դրանից բացի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2 անգամ մեծացրել է Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ