News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե աշխարհը պատրաստվում է պայքարել կլիմայի փոփոխության, ջրի սակավության եւ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, ապա մարդկանց անհրաժեշտ է անցնել «ֆլեքսիտարիանյան» սննդակարգի՝ կարծում են գիտնականները՝ տեղեկացնում է BBC-ն։ Այն կազմված է միայն բուսական մթերքներից եւ մինչեւ 2050թ․ էկոլոգիապես հաստատուն ապագա ստեղծելու ճանապարհին էական նշանակություն ունի։

Ըստ գիտնականների՝ միաժամանակ, անհրաժեշտ է երկու անգամ կրճատել սննդի թափոնների ծավալը եւ նկատելիորեն բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը։

Նոր հետազոտությունն այն մասին, թե ինչպես են սննդի արտադրությունն ու օգտագործումը ազդում մոլորակի վրա, հրապարակվել է Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի զեկույցից անմիջապես հետո։

Սննդի արդյունաբերությունը հսկայական ազդեցություն է թողնում կլիմայի փոփոխության վրա՝ նվազեցնում է մաքուր ջրի պաշարները, աղտոտում է շրջակա միջավայրը՝ առաջին հերթին ազոտի եւ ֆոսֆորի մեծաքանակ օգտագործման պատճառով

Այս վտանգների կանխման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, միայն որոշումներ կայացնելը բավական չէ։

«Կան մի շարք առողջ սննդակարգեր, բայց դրանցում ընդհանուրն այն է, որ գիտական վերջին տվյալների համաձայն՝ բոլորի մեջ գերակշռում է բուսական սնունդը։ Դուք կարող եք սկսել մսի քիչ քանակություն պարունակող սննդակարգից։ Ոմանք այն անվանում են միջերկրածովյան, մենք դրան ասում ենք ֆլեքսիտարիանյան սննդակարգ։ Իսկ այնուհետեւ պետք է անցնել պեսկետարիանյան, վեգետարիանյան եւ վեգանյան սննդակարգի։ Մենք փորձել ենք թողնել ամենապահպանողական տարբերակը, բայց նույնիսկ դա մի կտոր կարմիր միս է պարունակում»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր Սփրինգմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ