News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Վանաձորի «Նավակ» ռեստորանի բակում հնչած կրակոցների դեպքի մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում ռեստորանի բակում հրազենային վնասվածքներ էին ստացել 41-ամյա Գևորգ Նավոյանը,  37-ամյա Գրիգորի Դավթյանը և 44-ամյա Արմեն Սեդրակյանը։

Մեր տեղեկություններով՝  հանցագործության թիրախում եղել է Գևորգ Նավոյանը, որը  Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է և վերջերս էր վերադարձել Հայաստան։

Նախնական տեղեկություններով՝  քրեական հեղինակության սպանությունը նախապատրաստած անձինք դեպքի օրը գնել են  «ՎԱԶ 21-07»  մակնիշի ավտոմեքենա, որից և  կրակոցներ են արձակել ռեստորանից դուրս եկող տղամարդկանց ուղղությամբ։

Կրակոցներ արձակելուց հետո կասկածյալներն այրել են ավտոմեքենան՝ այդ կերպ փորձելով վերացնել հանցագործության հետքերը։

Նշենք, որ այրված ավտոմեքենան արդեն հայտնաբերվել է, իսկ սպանության կասկածանքով կան բերման ենթարկվածներ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզել են, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը օգտագործելը) 1-ին և 6-րդ կետերով (սպանության փորձ) և 235 հոդվածի հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ