News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Թուրքիայի կողմից ամերիկացի պաստոր Բրանսոնին ազատելու մասին, նա շուտով տանը կլինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Պաստոր Բրանսոնին հենց նոր են ազատ արձակել։ Շուտով տանը կլինի»,–հայտարարել է Թրամփը իր թվիթերյան էջում՝ հաղորդագրության բոլոր տառերը մեծատառ գրելով։

Իզմիրի դատարանը ամերիկացի հոգեւորական Էնդրյու Քրեյգ Բրանսոնին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 3 տարի 1 ամիս ազատազրկման, սակայն հաշվի է առել նրա կալանքի տակ գտնված ժամանակահատվածը եւ ազատ արձակելու որոշում է կայացրել։ Reuters գործակալությունը վկայակոչելով պաստորի փաստաբանին հայտնել է, որ Բրանսոնը շուտով կվերադառնա ԱՄՆ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ