News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոմալիի անձավներում կենսաբանները գտել են ծայրահեղ անսովոր ձուկ, որի բջիջներում բացակայում է ԴՆԹ-ում մանր մուտացիաների կարգավորման հատուկ համակարգը, ինչի պատճառով արեւային լույսը մահացու է այս ձկան համար՝ Current Biology ամսագրում գրում են գիտնականները։

«Այս ձկները ինչ-որ կերպ կորցրել են ԴՆԹ-ի կարգավորման համակարգի ամենահին մասերից մեկը, որը առկա է համարյա բոլոր կենդանի օրգանիզմներում։ Ինչն է հետաքրքիր՝ նման մի բան կատարվում էր միայն էլի մի խումբ կենդանիների՝ ընկերքավոր կաթնասունների հետ։ Իմ կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ մեր նախնիները մթի մեջ են ապրել»,- պատմում է Կարլսռուեի (Գերմանիա) տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական Նիկոլաս Ֆոլքսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ