News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ուսումնասիրություն իրականացնող Eurasianet   լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին, ով զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով:

Գասպարյանի նշանակումն այդ պաշտոնում կարող է ավելացնել նոր կառավարության հանդեպ քննադատությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս դատական գործընթացների մեջ է գտնվում ԱՄՆ-ում, նշվում է հոդվածում:

Միացյալ Նահանգներում երեք տարվա ընթացքում նրա մասնակցությամբ երեք դատավարություն է տեղի ունեցել՝ կապված չվճարված պարտքերի հետ: Աղբյուրի տվյալներով՝ 52-ամյա Գասպարյանը, ով ԱՄՆ և ՀՀ քաղաքացի է, ընդհանուր առմամբ 25 000 դոլարի պարտք ունի: Այս գործով երկու դատավարություն արդեն ավարտվել է, իսկ երրորդն ընթացքի մեջ է:

Խոսքը Գասպարյանի՝ սիգարի արտադրման բիզնեսի մասին է, որը նա հիմնել է Ռուսաստանում, որտեղ էլ բացել է Hecho a Mano սիգարի առաջին թեմատիկ խանութը: Այնուհետև տեղափոխվելով Ֆլորիդա՝ Գասպարյանը հիմնել է Դոմինիկյան սիգարների իր սեփական ապրանքանիշը: 2014-ին նա աշխատել է որպես Ֆլորիդայում գործող Vitolier սիգար արտադրող ընկերության նախագահ:

Գասպարյանի խոսքով՝ սիգարի բիզնեսը նա թողել է 2015-ին: Դրանից հետո վարկային պարտքերի պատճառով նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը:

Նախքան Փաշինյանի կողմից հուլիսին խորհրդական նշանակվելը Արսեն Գասպարյանը երկու տասնամյակ ապրել է Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: Մինչ այդ նա պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում 1990-ականներին:

Տպել
Ամենաշատ