News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը գնացել է ԱՄՆ Կոնգրես, որ ցուցմունքներ տա Մեծ Բրիտանիայում Ավստրալիայի նախկին դեսպան Ալեքսանդր Դաուների դեմ, հայտնում է AUSTRALIAN ASSOCIATED PRESS-ը:

Պապադոպուլոսը, որը 14 օրվա բանտարկության էր դատապարտվել ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու համար, պետք է հոկտեմբերի 25-ին Ներկայացուցիչների պալատի՝ ԱՄՆ դատավարության հարցերով կոմիտեի անդամների առջեւ վկայություն տա փակ դռների հետեւում:

Պապադոպուլոսը եւ Դաուները 2016 թվականին նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ հանդիպել են Լոնդոնի բարերից մեկում, ինչը հանգեցրել է ՀԴԲ կողմից Թրամփի հաղթանակի մեջ Ռուսաստանի դերակատարման հարցով քննություն սկսելուն:

Պապադոպուլոսը Twitter-ում, նաեւ լրատվամիջոցներին հայտարարել էր, որ բարում Դաուների հետ հանդիպումը ծրագրված էր, Ավստրալիայի ԱԳ նախարարն իրենց զրույցը ձայնագրել է, իսկ Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններն «ապօրինի լրտեսել են Թրամփի ընտրարշավը»:

«Այդ ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին ես Դոնալդ Թրամփին ներկայացրել եմ Եգիպտոսի նախագահին, ես եւ ընտրարշավը 7 ամիս դարձել ենք քաղաքականապես մոտիվացված հետեւելու օբյեկտ՝ առնվազն Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի կողմից: Ո՞վ է դա թույլատրել: Կոնգրեսը պատասխաններն ունի»,- գրել էր Պապադոպուլոսը Twitter-ի իր էջում:

Դաուները հերքել է Պապադոպուլոսի մեղադրանքները:

Դաուները ավստրալական պարբերականին հայտարարել է, որ լոնդոնյան բարում հանդիպման ժամանակ Պապադոպուլոսը խոսում էր այն մասին, որ «ռուսները կարող էին օգտագործել Հիլարի Քլինթոնի դեմ նյութը, որն իրենց տրամադրության տակ է», որպեսզի ազդեն ընտրությունների վրա:

Դաուները հայտարարել է, որ ինքն այդ տեղեկությունը «հաջորդ օրը կամ 1 կամ 2 օր հետո» փոխանցել է Կանբերա:

Վերջին հաշվով, այս տեղեկությունը հասել է ՀԴԲ եւ ԱՄՆ հատուկ ծառայություններ:

«Ալեքսանդր Դաուները պատմության մեջ կմտնի որպես Քլինթոնի խամաճիկ, որն անձամբ հանգեցրել է ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի միջեւ անուղղելի վնասի: Բարեկամս, իմ շնորհավորանքները»,- մեկ ամիս առաջ Twitter-ում գրել էր Պապադոպուլոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ