«Մայքլ» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Զոհերի թվի աճի վտանգ կա, փոխանցում է AFP-ն:
Պարբերականը հայտնում է, որ Ֆլորիդայում որոնողափրկարարական ջոկատները շարունակում են փլվածքները մաքրել, որոնք առաջացել են սարսափելի աղետի հետեւանքով:
«Մեքսիկո Բիչն ամայացել է»,- ասել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը ափամերձ քաղաքի մասին, որտեղ չորեքշաբթի գրանցվել էր 4-րդ աստիճանի փոթորիկ:
«Այնպիսի տպավորություն է, ինչպիսին պայթած ռումբից հետո է լինում: Սա նման է ռազմական գործողությունների գոտու»,- նշել է Սքոթը Մեքսիկական ծոցում գտնվող 1000 բնակչություն ունեցող քաղաք այցելությունից հետո: