News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, Բավարիայում կընտրեն նոր խորհրդարան՝ լանդթագ, փոխանցում է DW-ն: 

Երկու շաբաթ հետո նույն ընթացակարգը սպասվում է Հեսենում: Երկու դաշնային հողերում իշխանության են պահպանողական վարչապետները: Հեսենում՝ Ֆոլքեր Բուֆյեն, որը կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչն է, Բավարիայում՝ Մարկուս Զյոդերը, որը Քրիստոնեա-սոցիալական միության գործիչ է: Երկու կուսակցություններն են ձեւավորում միասնական պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, որը Գերմանիայի իշխող կոալիցիայում առաջատար ուժն է:

Բավարիայի պահպանողականները, որոնք առաջիկա կիրակի, ամենայն հավանականությամբ, լանդթագում կզրկվեն բացարձակ մեծամասնությունից, կանխարգելման նպատակներով առաջիկա կորուստների պատասխանատվությունն արդեն դնում են Բեռլինի վրա՝ մասնավորապես նշելով կենտրոնական կառավարությունում տարաձայնությունները:

Պարբերականը նշում է, որ Հեսենի կառավարությունը ղեկավարում է Անգելա Մերկելի հավատարիմ եւ բացարձակապես չեզոք կողմնակիցը: ՔԴՄ նոմենկլատուրայում այդպիսի կայուն դաշնակիցները եզակի են դարձել: Հեսենում նույնպես պահպանողականներին  լուրջ կորուստներ են սպառնում: Հինգ տարի առաջ նրանք դեռեւս ստացել են 38 տոկոսից ավելի ձայներ, հիմա, ըստ հարցումների, գրեթե 10 տոկոսային կետով պակաս կստանան:

Այս ամենից զատ, պատվիրակները պետք է վերընտրեն կուսակցության նախագահին: 2000 թվականից այս պաշտոնն անփոփոխ զբաղեցնում է Անգելա Մերկելը: Նա մտադիր է հետագայում եւս այն պահպանել:

Տարիներ են եղել, երբ քրիստոնեա դեմոկրատներն իրենց համագումարներում Անգելա Մերկելին ՔԴՄ նախագահ են վերընտրել ձայների 96 եւ անգամ 98 տոկոս մեծամասնությամբ: Իսկ 2016 թվականի համագումարում 89,5 տոկոս արդյունքը նա ինքը անկարեւոր է համարել, այն «ազնիվ» անվանել: (2016 թվականը Գերմանիայում միգրացիոն ճգնաժամի բարձրակետն էր):

Ընդ որում՝ դեռեւս ոչ մի անգամ Մերկելը ՔԴՄ նախագահի ընտրությանը մրցակից չի ունեցել: Համբուրգում անցկացվող համագումարում այլընտրանքային թեկնածու կլինի: Եվ անգամ ոչ մեկ թեկնածու: Դիտորդները սա համարում են ոչ թե ներկուսակցական ժողովրդավարության նշան, այլ Մերկելի վարկանիշի կտրուկ անկման նշան:

Եթե դեկտեմբերի սկզբին Համբուրգում նրան չընտրեն ՔԴՄ նախագահ, Մերկելը հրաժարական կտա նաեւ կանցլերի պաշտոնից: Նա այս մասին ուղիղ չի ասել, սակայն այդ ուղղությամբ կասկածներ էլ չի թողել՝ հայտարարելով, որ իր համար «կուսակցության նախագահությունը եւ կանցլերի պաշտոնն անբաժանելի են»: Դեռեւս 2004 թվականին, երբ նրա նախորդ Գերհարդ Շրյոդերը ստիպված էր հեռանալ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից, Մերկելը դա անվանել էր նրա կառավարման վերջի սկիզբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ