News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Հարցին, թե այդ գործն ինչ վաղեմության է, արդյոք այն որեւէ կապ ունի՞ «Մարտի 1»-ի հետ, նաեւ կա այդտեղ Ռոբերտ Քոչարյանի առնչությունը, ՀԾՔ պետը պատասխանեց. «Որքան տեղյակ եք արդեն պաշտպանների հրապարակած տվյալներից, մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն օժանդակելուն: Դրանից ավել բան ես չեմ կարող ասել գործի շահերից ելնելով: Պաշտպանն արդեն հրապարակել է, որ խոսքը 2008 թվականի մասին է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին՝ ՀՔԾ-ում։ Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ