Չինաստանի իշխանությունները Սիչուան նահանգից եւ Տիբեթի ինքնավար շրջանից խոշոր սողանքի հետեւանքոբ տարհանել են ավելի քան 24,5 հազար մարդու, առկա է ջրհեղեղի վտանգ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի արտակարգ իրավիճակների վարչությանը:
Սիչուանից տարհանվել է ավելի քան 11 հազար մարդ, Տիբեթի ինքնավար շրջանից՝ 13,6 հազարից ավելի:
Սողանքը շարժվել է Տիբեթի եւ Սիչուանի սահմանին Յանցզի գետի վերին հոսանքներից եւ արգելափակել Ցզինշա գետի հունը, որոշ բնակավայրեր արտաքին աշխարհից մեկուսացվել են կամուրջների եւ ճանապարհների փլուզման պատճառով:
Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով տուժած շրջաններում փլուզվել են մի քանի տներ ու կառույցներ:
Փրկարարները տուժած շրջանների բնակիչներին եւ տարհանվածներին մատակարարում են առաջին անհրաժեշտության իրեր, ջուր, սնդամթերք, դեղորայք