News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 18
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի խնդիր է: Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց Հայաստանի ավանդը ցեղասպանությունների կանխման համար գլոբալ պայքարի մեջ, քանի որ 20-րդ դարում ցեղասպանությունները շարունակվել են, 21-րդ դարում դրանց սպառնալիքը պահպանվում է:

Այս համատեքստում նա նշեց, որ Հայաստանի համար պոտենցիալ սպառնալիքը պահպանվում է, ինչի հետ կապված հիշեցրեց, որ Թուրքիայի կողմից սահմանները շրջափակված են մնում:

«Ըստ էության, անչափ կարեւոր է, որ աշխարհը գիտակցի ղարաբաղյան հակամարտության պատճառը: Ցավոք, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փորձում են հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ, դա բացարձակապես այդպես չէ: Հարցն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդը հայտնվել է նոր ցեղասպանության առջեւ: Պատմական փաստերը հիշելով՝ մարդիկ պաշտպանել են իրենց կյանքի իրավունքը»,- նշեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը
Տվյալ օրենքը հաղթանակ է ցեղասպանությունների կանխարգելման եւ նոր վայրագությունների կանխման գործընթացների եւ նոր քաղաքականության իրականացման գործում....
Կալիֆոռնիայում մեկնարկում է Հայոց ցեղասպանության պատմության ուսուցման ծրագիրը
Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագիրը (Genocide Education Project) կազմել է Հայոց ցեղասպանության…
Իսրայելը չպետք է օժտված լինի ցեղասպանություն տերմինի օգտագործման բացառիկ իրավունքով. իսրայելցի գիտնական
Մի շարք իսրայելցի ներկայացուցիչներ Երեւանում անտեղի մեկնաբանություններ են կատարել Հոլոքոստի եզակիության մասին…
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիմնադրամը մեկնարկում է 2019-ի Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի եւ օրապահիկի ծախսերը…
Հայերի համար փոխհատուցում պահանջող փաստաբանները հանդես են եկել ԱՄՆ դատարանում
Դատավոր Էնդրյու Խուրվիցի խոսքերով՝ իրենք, անկասկած, ընդունում են, որ հայերի դեմ գործողություններն անօրինական են եղել, սակայն․․․
Հայկական խաչքար է տեղադրվել Սիդնեյում Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար մոտ (ֆոտո)
Արարողությանը ներկա են եղել Սիդնեյի արքեպիսկոպոս Էնթոնի Ֆիշերը եւ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը...